Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

ՈՒկրաինական իրադարձություններն օգնեցին արագացնելու քողարկված ձգտումները

ՈՒկրաինական իրադարձություններն օգնեցին արագացնելու քողարկված ձգտումները
28.09.2023 | 20:05

Վերջին 3 տարիների բոլոր պնդումներս ու վերլուծություններս մի վարկածի շուրջ են պտտվում, ինչի մասին խոսել եմ տարբեր ֆորմատներով ու բազմիցս. 44-օրյա պատերազմը չէր ավարտվել այնպես, ինչպես նախատեսված էր ի սկզբանե։ Այն անավարտ էր մնացել ինչ-որ պահի ռուսական միջամտության շնորհիվ։ Ավարտին հասցնելու հետագա գործընթացը ռուսական անզորությունն ու խաղաղապահ անընդունակությունն ի ցույց դնելով` նրանց վարկաբեկելն ու ներկայության հետագա նպատակահարմարությունը չեզոքացնելն էր։ Այս գործընթացն է հետևողականորեն ծավալվում վերջին 2.5 տարիների ընթացքում, սկսած 2021 թ. մայիսից, երբ թշնամին անարգել, շարային քայլով ու հետևակի թեթև սպառազինությամբ մտավ Հայաստանի տարածք և ամրացավ Սև լճի մատույցներում։ Ուկրաինական իրադարձություններն ուղղակի օգնեցին արագացնելու քողարկված ձգտումները և ավարտին հասցնելու այն, ինչն ի սկզբանե նախագծված էր։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ